-
04.12.2012|
16:33
Ավանդական դարձած փառատոնի նպատակն է Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակումը, նոր անունների բացահայտումը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությունը:
-
04.12.2012|
14:56
Այսօր ԲՀԿ-ի տարածած հայտնի հայտարարության առնչությամբ ուզում եմ ասել հետևյալը: Մի կողմ թողնելով բոլոր բացականչական նշաններն ու լիրիկական զեղումները, որոնք բավականին շատ բան ասող ենթագիտակցական ժայթքումների արտահայտություն են, արձանագրում եմ, որ հաղորդագրության մեջ թացը խառնվել է չորին։
-
04.12.2012|
14:54
«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Գիրք` Արցախի դպրոցներին և զորամասերին» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է տարբեր ժանրերի գրականություն տրամադրել Արցախի Հանրապետության դպրոցներին և զորամասերին:
-
04.12.2012|
12:56
Այսօր Եգիպտոսի միացյալ ընդդիմությունը կկազմակերպի երթ դեպի նախագահական նստավայր։ Տասնյակ կուսակցություններ մտադիր են երեկոյան բողոքի ցույց անցկացնել իսլամիստների վարած քաղաքականության դեմ։
-
04.12.2012|
12:54
ԱՄՆ-ն զգուշացնում է Սիրիայի կառավարությանը, որ եթե վերջինս որոշի կիրառել քիմիական զենք սեփական ժողովրդի նկատմամբ, ապա ստիպված կլինի պատասխանատվություն կրել նման գործողությունների համար։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա անդրադարձել է այդ թեմային, քանի որ ամերիկյան հետախուզությունը Սիրիայի քիմիական զենքի օբյեկտներում արձանագրել է որոշակի ակտիվություն։
-
04.12.2012|
12:53
Սլովենիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց։
-
04.12.2012|
11:52
Կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեսուներկուերորդ տուրի հանդիպումները: «ՈՒլիս»-«Միկա» հանդիպման ելքը որոշեց ութսունհինգերորդ րոպեին Վարդգես Սաթումյանի ընթացքից արված գեղեցիկ հարվածը, և հյուրերը տոնեցին հաղթանակ: «Միկան» շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում
-
04.12.2012|
11:50
Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում է աշխարհի վաթսունութ երկրի վեց հարյուրից ավելի մարզիկ, բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի ընտրանին: Ճիշտ է, տասը բռնքամարտիկից մենք արդեն իսկ ունենք չորս կորուստ, բայց որ վեց մարզիկ հնարավորություն է ստացել պայքարելու մեկ ութերորդում, վատ ցուցանիշ չէ:
-
04.12.2012|
00:35
ՀԱԿ խմբակցության պահանջով ստեղծվող Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը, ըստ էության, դարձել է այն միակ թեման, որը համամասնական ընտրակարգին անցնելու խնդրից հետո «զբաղեցրել» է ընդդիմադիր դաշտը:
-
04.12.2012|
00:31
...թե Գյումրիում կայծակի արագությամբ էր տարածվել լուրը, որ Սամվել Բալասանյանն ինքն է վարել մեքենան և այնքան խմած է եղել, որ երկար ժամանակ չի հասկացել, թե ինչ է կատարվել, որ մարդ է գցել մեքենայի տակ, հետո գնացել-նստել է թիկնապահների մեքենան։